Նոր հիշեցի, որ էս գործս չէի տեղադրել բլոգում: Համարյա մի ամիս առաջ էի ավարտել: Վաղուց շերտեր չէի արել: Էս մեկում 7 շերտ կա` խցանե տախտակների տեսքով: Նորմալ լուսանկարել էդպես էլ չհաջողվեց. բայց սա քիչ թե շատ հաջողներից է:
Կտավապատ տախտակ, ակրիլ ներկեր, ծեփամածիկ, խցանե տախտակի կտորներ և փշրանքներ Չափսը` 30.5 սմ X 40.6 սմ
Սա Ար հեռուստաընկերության «Վարպետների քաղաքը» հաղորդման ընթացքում սարքածս կոլաժն է: Ճիշտն ասած` նկարահանումից հետո որոշ մանր շտկումներ եմ արել, նաև դրել եմ շրջանակի մեջ, որն, ի դեպ, շատ պատահաբար ձեռքիս տակ ընկավ ու է՛լ ավելի պատահաբար համընկավ կոլաժի չափի ու ձևի հետ:
Ի տարբերություն նախորդ նմանատիպ աշխատանքիս, որում դետալները` երկրաչափական պատկերները, խիստ կանոնավոր դասավորություն ունեին, էս անգամ որոշեցի ավելի խառը-քաոսային կոմպոզիցիա ստեղծել` երկրաչափական պատկերներն իրար գլխի «լցնելով». :)))
Սա պատրաստել եմ տղայիս փայտյա եռաչափ փազլի կտորների ֆոներից (երկու «տախտակ»), որոնք, ըստ էության անպիտան մնացուկ էին` նախատեսված` փազլի կտորները հեռացնելուց հետո դեն նետելու համար: Բայց կտորների հեռացումից հետո մնացած խառնիճաղանչ ֆոներն ինձ ոգեշնչեցին, որոշեցի դրանցով մի բան մոգոնել: Երկու շերտերն իրար վրա դնելով` ստացա ահա այսպիսի եռաչափ, երկշերտ
( Read more... )